Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը քննարկել են երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Այս մասին նրանք հայտնել են Բաքվում կայացած համատեղ ասուլիսում, փաստաթղթերի ստորագրումից հետո: Հաղորդում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
«Թուրքիան պրակտիկ քայլեր է ձեռնարկել բոլոր թյուրքալեզու երկրների համար միակողմանիորեն վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ: Մենք շատ շնորհակալ ենք այդ քայլի համար: Հույս ունեմ, որ բոլոր ներքին ընթացակարգերի ավարտից հետո նմանատիպ քայլ կլինի նաեւ Ադրբեջանի կողմից»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Թուրքիայի նախագահը եւս հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը կվերացվի երկու երկրների միջեւ:




























