«ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ, վերջին օրերին Երեւանում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում: Երեւանի քաղաքապետարանի տեսուչների խիստ հսկողությամբ Կենտրոնի կրպակներին կից գտնվող սառնարանները հեռացվում են պահեստներ կամ կողպվում ու տեղադրվում են կրպակների հետեւում: Ովքեր հրաժարվում են կատարել հրահանգը, տեսուչները սպառնում են հարցը լուծել կարմիրբերետավորների միջոցով: Ըստ տեսուչների՝ «արտակարգ իրավիճակը» կավարտվի օգոստոսի 22-ին: Կրպակների աշխատակիցների խոսքով՝ վերջին անգամ նման միջոցառումներ իրականացվել են վեց տարի առաջ, երբ Հայաստան էր այցելել ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը»,-կարդում ենք «Հայկական ժամանակի» օգոստոսի 17-ի համարում:
«Հայկական ժամանակ». «Արտակարգ իրավիճակ» Երեւանի կենտրոնում
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























