Բուխարեստի ամենամեծ կլինիկայում՝ Ժուլեշտում, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք նորածին է մահացել։
Ռումինիայի ՆԳՆ տվյալներով, պայթյունի հետեւանքով այրվել են ինտենսիվ թերապիայի բաժամունքի հիվանդասենյակներ։
Ութ նորածիններ շտապ տարհանվել են, նրանցից մի քանիսի մարմինները 30-40 տոկոսով այրվել են։ Տուժել է երկու հղի կին։
Թանձր ծուխը հասել է ինտենսիվ թերապիայի պալատ, ուր գտնվելիս են եղել անհաս նորածինները։




























