Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր օգտվում են այդ տարածաշրջանների անվերապահ վստահությունից, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով փաստը, որ «Եդինայա Ռոսիան» Կալինինգրադի մարզի ներկայիս նահանգապետ Գեորգի Բոոսի թեկնածությունը չի առաջադրել այդ պաշտոնի համար:
Երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը հաղորդել է, որ կուսակցությունը կողմոնորոշվել է Կալինինգրադի մարզի եւ Կաբարդինա-Բալկարիայի նախագահների թեկնածությունների հարցում: Կաբարդինա-Բալկարիայի նախագահի պաշտոնում առաջարկվել են գործող նախագահ Արսեն Կանոկովը, տեղական կառավարության ղեկավար Ալեքսանդր Մերկուլովը եւ խորհրդարանի նախագահ Անուար Չեչենովը:
Կալինինգրադի մարզում նահանգապետի պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների շարքում չկա գործող նահանգապետ Գեորգի Բոոսի անունը:



























