Open Garden քալիֆոռնիական ընկերությունը ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ  iOS и Android սմարթֆոնների եւ պլանշետների  վրա տեղադրված FireChat  մեսենջերն այսուհետ կկարողանա հաղորդագրություններ փոխանցել առանց ինտերնետին միանալու՝ գրում է  РБК-ն։

Անձնական հաղորդագրություն փոխանցելու համար օգտատերը պետք է ընդամենը FireChat-ի անվճար հավելվածը ներբեռնի իր սմարթֆոնի կամ պլանշետի վրա,  միացնի Bluetooth եւ  Wi-Fi, նույնիսկ եթե Wi-Fi ցանց չկա։ Հաղորդագրությունը փոխանցելու համար չի պահանջվում ինտերնետային միացում կամ բջջային կապի հասանելիություն, հայտնում է Newsru-ն։

Այսուհետ FireChat –ով ուղարկված բոլոր անձնական հաղորդագրությունները  կկարողանան կարդալ միայն ուղարկողն ու ստացողը, մինչդեռ առաջ  այն ամենը, ինչ տպագրվում էր FireChat-ում, տեսանելի էր բոլորին։ Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել մասնավոր բջջային սարքերի ցանցեր, չանելով ոչ մի ներդրում ենթակառուցվածքի մեջ․ FireChat-ը ունեցող սարքերը  արդեն իսկ  ինքնուրույն հաղորդող սերվերներ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է միանալ մյուսին։

  Հավելվածը սմարթֆոնից սմարթֆոն  հաղորդագրություն է ուղարկում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հասնում իր հասցեատիրոջը։ Օրինակ, եթե մեծ քաղաքում ամբողջովին կորի բջջային կապը, բավական է բնակչության 5 տոկոսի մոտ տեղադրված լինի FireChat հավելվածը, եւ հաղորդագրությունը 10 րոպեում մի բաժանորդից  մյուսին կհասնի՝  վստահեցնում են հավելվածի հեղինակները։