Իրանը նոր «Գիյամ» հրթիռների, երրորդ սերնդի «Ֆաթեհ-110» հրթիռների եւ «երկար գործողության «Կիրար» պաշտպանական համակարգի փորձարկումներ է իրականացնելու օգոստոսի 22-ին՝ Ռազմական արդյունաբերության օրը:
Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով, այդ օրն սկսվելու է «Սիրաջ» արագընթաց նավերի, «Զուլֆուղար» ռազմանավերի արտադրությունը:
Իրականացվելու է նաեւ տիեզերական արբանյակների անջատման համակարգի փորձարկում, տրվելու է էլեկտրոնիկայի եւ կապի ոլորտում 28 նախագծերի մեկնարկը:




























