Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» հայտնի վեպի հերոսներից՝ կուզիկ եւ խուլ ժամկոչ Քվազիմոդոն նախատիպ է ունեցել:
Ենթադրաբար, դա եղել է կուզիկ մականունով քարհատ, ով ապրել է Փարիզի նույն արվարձանում, որտեղ 1820-ականներին ապրել է Հյուգոն: Կուզիկի մասին հիշատակումը հայտնաբերվել է մեր օրերում բրիտանացի քանդակագործ Հենրի Սիբսոնի ինքնակենսագրական գրքում:
Ձեռագիրը պահվում է Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում եւ կդառնա «Թեյթի» 40-ամյակի պատվին բացված ցուցահանդեսի մի մասը:
Քվազիմոդոյի նախատիպի ինքնության հաստատման դափնիները պատկանում են պատկերասրահի աշխատակից Էդրիան Գլյուին: Հենց նա է ուսումնասիրել քանդակագործի ինքնակենսագրության յոթ հատորները եւ հայտնաբերել իր սարսափելի տեսքով հայտնի քարհատի մասին հիշատակումը:




























