Windows 10-ի թողարկման առաջին օրվա ընթացքում 14 մլն օգտատերեր իրենց համակարգիչների վրա տեղադրել են Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը,ասված է մարքետինգի բաժնի ղեկավար Յուսուֆ Մեխդիի հաղորդագրության մեջ՝ ընկերության պաշտոնական բլոգում։

Ընկերությունում շեշտում են, որ այս ցուցանիշը  միանգամայն արդարացնում է իրենց բոլոր ակնկալիքները եւ  հիմա իրենք ստիպված են նույնիսկ սահմանափակել միաժամանակյա ներբեռնումների թիվը, որպեսզի «չջարդեն» ինտերնետը, հայտնում է Gazeta-ն։

Ամբողջ աշխարհի ինտերնետ-պրովայդերներն արդեն հայտնել են, որ նոր օպերացիոն համակարգի  միաժամանակյա ներբեռնումներով պայմանավորված՝ սարքավորումների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։ Սովորական ցուցանիշների համեմատ՝ ինտերնետ- թրաֆիկը 35 տոկոսով աճել է։