Օս-ինգուշական սահմանի ոստիկանական անցակետի մոտ մահապարտը պայթուցիկ սարք է գործի դրել: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ եւ վիրավորվել 2 ոստիկաններ: Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 17-ին:
Մահապարտի ինքնությունը դեռ պարզված չէ: Օսեթիայի իրավապահները հայտնում են, որ անհայտ անձը մոտեցել է անցակետին, կանգ է առել արգելափակոցի առաջ եւ պայթեցրել ինքն իրեն: Իսկ ահա պաշտոնական վարկածի համաձայն, մահապարտին կանգնեցրել են ոստիկանները, որից հետո փաստաթղթերի ստուգման ժամանակ նա պայթեցրել է իրեն:
Միջադեպի հետ կապված, ուժեղացվել է Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ օբյեկտների պահպանությունը, այդ թվում ՆԳ քաղաքային եւ շրջանային շենքերը: Հաղորդում է «Կավկազ on-line»-ը:




























