Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ռազմա-տեխնիկական հեռանկարներն են քննարկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության խորհրդական Մեւրադ Բայարը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կայացել է մտքերի փոխանակություն Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի շուրջ, որը ստորագրվել է երկու երկրների միջեւ: Քննարկվել է նաեւ ռազմական համագործակցության դինամիկան:




























