ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Երկուստեք նշվել է, որ երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եւ այդ ոլորտում համագործակցության խորացումը հանդիսանում է ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:




























