Գավառ-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում օգոստոսի 13-ի երեկոյան  տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Գավառ-Երեւան երթուղու «Գազել» մակնիշի 3208 Լ եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ԼՕ 786 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Նրանց ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս է բերվել վարորդ` Հայրավանք գյուղի բնակիչ Պարգեւ Հակոբյանը, որը տեղափոխվել է Գավառի հիվանդանոց: Նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աշոտ Սարգսյանը, որն առաջին  բուժօգնություն ստանալով` դուրս է գրվել: