«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն իր բլոգում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:

«Հեռանում եմ քաղաքականությունից…

Ինձ համար՝ Վազգենն ու իմ կուսակցությունն անվերապահ արժեք են:

Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյա» արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին (նկատի ունի «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին), ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով՝ հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում…
…Էս Լեւոնի ու Սերժի, որս սիրող Ռոբի թիմերի համատեղ որոշումն է, որին դիամադրել կարող եմ, բայց չեմ ուզում:

…Ես հեռանում եմ քաղաքականությունից, որովհետեւ հավատում եմ Վազգենին ու էդ տեսակը էսօրվա քաղաքական դաշտում փնտրել ու չեմ գտել…

… Հավատացեք Վազգենի ախպորը՝ Արամին, ով խավարից լույս է ստեղծում…»,- ասված է Սուրենյանցի հայտարարության մեջ: