Օգոստոսի 15-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 71-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի 88 ՏՕ 055 եւ «Միֆ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21014» մակնիշի Տ 7478 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենաների ուղեւորները` Երեւանի բնակիչներ, 23-ամյա Պայծառ Դանասյանը, 26-ամյա Սարգիս Հովհաննիսյանը եւ 27-ամյա Արամ Թորոսյանը ստացել են տարբեր վնասվածքներ ու մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տեղափոխվել Սեւանի կենտրոնական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:




























