Ադրբեջնական զինված ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության տարածքը:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Մասնավորապես ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վահրավար բնակավայրերի պաշտպանական դիրքերը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան:




























