ՎՏԲ բանկը (Հայաստան) որոշել է ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch վարկանիշային գործակալության հետ: Այս քայլը հետեւել է նրան, որ օգոստոսի 13-ին Fitch Ratings գործակալությունը հաստատել եւ հետ է կանչել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը BB մակարդակում:
Բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՎՏԲ բանկն իր այդ քայլը մեկնաբանում է նրանով, որ «ներկայումս ՎՏԲ խմբի շրջանակներում իրականացվում են բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառության ծրագրերի կենտրոնացման աշխատանքեր»:
Բանկի փոխառության նոր ռազմավարության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ: Բանկը նաեւ աշխատանքներ է իրականացնում ծախսերի կառուցվածքի օպտիմալացման ուղղությամբ:




























