Ֆիլոքսերայով վարակված խաղողի այգին ոչնչացվել է, սակայն վարակի տարածման վտանգը դեռ պահպանվում է։ Այս մասին օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ ֆիլոքսերայի որդերի թրթուրները վարակում են նաեւ հողը, եւ տարածվում քամու միջոցով։ «Վարակը դեռ Վայոց Ձորում չի տարածվել, բայց եթե տարածվի, խաղողագործները դրա դեմ պայքարի որեւէ միջոց չունեն։ Այգու վարակվելու դեպքում միայն մեկ միջոց կա, պետք է այգին այրել»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ Արարատյան դաշտավայրի ֆիլոքսերայով վարակված մոտակա հատվածը Թուրքիայի Սարի Ղամիշի եւ Իգդիրի խաղողի այգիներն են։

Հիշեցնենք, որ խաղողի ֆիլոքսերան որդի տեսակ է, որի թրթուրները վարակում, ապա ոչնչացնում են խաղողի արմատները եւ վազերի տերեւները։

Այս հիվանդության տարածման պատճառով, եվրոպացիները ստիպված են եղել ոչնչացնել  իրենց խաղողի այգիների երրորդ մասը։