Ռուս դիվանագետը, ում մարմինը ձկնորսները գտել են Միջերկրական ծովի թուրքական ափին, ամենայն հավանականությամբ, խեղդվել է Սիրիայի ջրերում։

Դիվանագետ Յուրի Իվանովը Սիրիայում է գտնվել որպես զբոսաշրջիկ եւ երկիր է ժամանել  դիվանագիտական անձնագրով։

«Նա հաստատ Սիրայում ՌԴ դեպանատան աշխատակից չի եղել»- օգոստոսի 17-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Անդրեյ Զայցեւը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել դիվանագետ Յուրի Իվանովի մահվան մասին, ում մարմինը 5 օր առաջ ձկնորսները հայտանաբերել էին Սիրիայի Խաթայ շրջանին սահմանակից թուրքական Չեվլիք քաղաքում։

Ըստ լրատվամիջոցների,  դիվանագետը խեղդվել է սիրիական Լաթաքիա քաղաքի ծովափում, սակայն նրա դին չեն կարողացել միանգանից հայտնաբերել։ Տեղի պաշտոնյանները հայտարարել են, որ կարողացել են պարզել մահացածի ինքնությունը` միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ համագործակցելու շնորհիվ։