ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները աջակցում են Մերձավոր Արեւելքում իրանատյացության տարածմանը, որպեսզի վաճառեն իրենց զենքը, օգոստոսի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում լուրջ սպառնալիք է իսլամատյացության եւ իրանատյացության սերմանումը, որը հրահրում են  ԱՄՆ-ն ու արեւմտյան այլ երկրները: Նրանց նպատակը իրենց զենքի վաճառքի համար պայմաններ ապահովելն է»,- ասել է նա:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ը ծրագրում է իր զենքը Պարսից ծոցի երկրներին վաճառել  60 մլրդ դոլարով: