Բրիտանիայից գիտնական Բիլ Հեմփթոնն արեւային էներգիա ստանալու ինքնատիպ մեթոդ է մշակել: Նա օդապարուկ է ստեղծել, որ կարող է սավառնել ծովի վրա եւ Արեգակից էներգիա ստանալ ու կուտակել:

Ըստ Informing-ի, նախագիծը ֆինանսավորում են Shell նավթային հսկան եւ Էներգետիկայի կլիմայի փոփոխության բրիտանական դեպարտամենտը: Նախագծի մշակման համար արդեն 4.68 մլն դոլար են ներդրել:

Հարկ է նշել, որ այս հայտնագործությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ ծովում տուրբինների տեղադրումը ծախսատար է, քանի որ դրա համար անհրաժեշտ են պողպատ, բետոն եւ հատուկ նավեր:

Իսկ օդապարուկները կարելի է կապել նավամատույցին, եւ դրանք կկարողանան արտադրել եւ փոխանցել արեւային էներգիան: