Newsweek հանդեսը  բացառիկ հետզոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որն է լավագույն երկիրը:

Հետազոտության հեղինակների կարծիքով, լավագույն երկիրը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրալիան եւ Լյուսքեմբուրգը: ԱՄՆ-ը ցանկում 11-րդն է, Ռուսաստանը 51-րդ:

Ֆինլանդիան ոչ միայն լավագույնն է, այլեւ առաջատարն է բնակչության եկամուտներով եւ կրթության որակով: Միջին եկամուտներով երկրների շարքում եւս առաջատար կա: Ալբանիան՝ շնորհիվ իր բնակչության գրագիտության եւ կյանքի տեւողության մակարդակի:

Ադրբեջանը ցանկում զբաղեցրել 69-րդ տեղը, Թուրքիան եւ Իրանը համապատասխանաբար 52-րդ եւ 79-րդ տեղերում են: Հայաստանը ցանկում ընդհանրապես չկա: