Շուրջ 80 արտասահմանյան լրագրողներ են ժամանելու Հայաստան, որպեսզի լուսաբանեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի աշխատանքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը կայանալու է Երեւանում օգոստոսի 20-22-ին: Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները, բացառությամբ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի: Հայաստանում սպասում են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթումբաեւային, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Տաջիկստանի նախագահ Էմամոլի Ռահմոնին:

Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում ՀԱՊԿ գագաթաժողովին: