Իրանական հարավային Բուշեր նահանգում՝ ատոմակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա կործանվել է Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը:
Ինքնաթիռի կործանման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Ենթադրվում է, որ ռազմական օդանավը կործանվել է տեխնիկական անսարքությունների պատճառով:
Associated Press գործակալության փոխանցմամբ, F4 մակնիշի ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, սակայն օդաչուների առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Բուշերի» ատոմակայանը, որի շինարարությունն սկսվել է 1975թ., դառնալու է Իրանի առաջին ատոմակայանը: ԱԷԿ-ի գործարկումը նախանշված է օգոստոսի 21-ին:




























