Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հուշանվերներ է հանձնել հակահրդեհային ավիացիայի ռուս եւ օտարերկրացի անձնակազմի անդամներին, որոնք մասնակցել են Ռուսաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին:
«Ռամենսկոյե» օդանավակայանում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան, այդ կապակցությամբ հանդիսավոր արարողություն է կայացել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վարչապետից անվանական ժամացույցներ են ստացել 19 օդաչուներ: Բացի ռուս օդաչուներից, նվերների են արժանացել թուրք, ադրբեջանցի, հայ, ուկրաինացի, բելառուս եւ ֆրանսիացի օդաչուները:
Նշենք, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց տարերքի դեմ պայքարին: Հայաստանի կառավարությունը 24,6 միլիոն դրամ էր հատկացրել: Ռուսաստան էին մեկնել 28 փրկարարներ` 4 ճապոնական հրշեջ մեքենաներով:



























