Սահմանամերձ գյուղերում կհաջողվի մրցակցել խոշոր ինտերնետ մատակարարների հետ։ Այս մասին օգոստոսի 5-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտարարեց գործարար Արսեն Անտիկյանը, ով Արմավիրի մարզում ինտերնետ ցանց ապահովելու արտոնագիր է ստացել։

Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ վերջին ժամանակներս նման արտոնագրերը հաճախ են հետ վերադարձվում, քանի որ խոշոր մատակարարների հետ մրցակցելը գնալով բարդանում է։ «Հավանաբար պետք է խորհրդատվություն անցկացնել սկսնակ գործարարների հետ այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ շուկայում։ Կամ նրանց համար հանդիպում կազմակերպել մարդկանց հետ, ովքեր բացասական փորձի են ունեցել այդ ոլորտում։ Թե չէ ստացվում է, մարդը վճարում է արտոնագրի համար, իսկ կես տարուց հետ է վերադարձնում։ Ինչու՞»,- նշեց Նազարյանը։

Դրան ի պատասխան՝ Անտիկյանը վստահեցրեց, որ գյուղերում դեռ հնարավոր է մրցակցել։ «Մենք պատրաստվում ենք աշխատել Թուրքիայի հետ սահմանակից 2 գյուղերում՝ Արազափում եւ Փշատավանում։ Այնտեղ շուկան մեզ համար բարենպաստ է։ Մենք այն ուսումնասիրել ենք»,- նշեց նա։