2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 37 դեպք, բացահայտվել է 36-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում երկրում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպք, բացահայտվել է 4-ը:
Արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1983 դեպք, բացահայտվել է 1835-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 45 դեպք, բացահայտվել է 42-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք: Արձանագրվել է նաեւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 2002 դեպքից բացահայտվել է 1801-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք:



























