Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը Ելիզավետա Երկրորդ թագուհուն երկար տարիների կյանք եւ առողջություն է մաղթում, սակայն հույս ունի, որ նրա մահվանից հետո Ավստրալիան կազատվի բրիտանական թագից։

Այս շաբաթ Ավստրալիայում տեղի կունենան տեղական խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո պարզ կլինի՝ պահպանե՞լ են, արդյոք, իրենց դիրքերը լեյբորիստները եւ Հիլարդն անձամբ՝ որպես վարչապետ։ Հիլարդի գլխավոր մրցակիցը Լիբերալ կուսակցության առաջնորդ Թոնի Էբբոթն է, ով հանդես է գալիս միապետության պահպանման օգտին։