Պյատիգորսկի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, 15 մարդ է տուժել։

Պայթյունը տեղի է ունեցել սրճարանի մոտ կայանված ավտոմեքենայում։ Հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան տասը մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ ոստիկանությունից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ սրճարանում գազ է պայթել։ Այս տվյալներով տուժել է 4 մարդ։