Աստղագետները մարսագնացի արած լուսանկարների վրա սեւ զգեստ հագած կնոջ ուրվագիծ են նկատել։ NASA գործակալությունն այդ կադրերը տեղադրել է իր պաշտոնական կայքում։
Փորձագետները ուսումնասիրել են լուսանկարները, սակայն դեռեւս չեն հաստատել, որ լուսանկարի վրայի օբյեկտը կենդանի արարած է եւ առհասարակ ի վիճակի է շարժվել, փոխանցում է Planet-today-ը։
Շատերը կարծում են, որ դա երեւակայության խաղ է։ Նշենք, որ նախօրեին Մարսի վրա 10 վերջույթ ունեցող ծովախեցգետին լուսանկար էին արել, ինչը նույնպես բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Սակայն NASA-ի մասնագետները հայտարարել էին, որ Մարսի մակերեւույթին նման պատկերներ տեսնելը կարելի է բացատրել մարդկային ուղեղի այն երեւույթով, որը ստիպում է մարդկանց պատահական իրերի մեջ իրենց աչքին սովոր պատկերներ են տեսնում։






























