Բրիտանիայում սմարթֆոններն առաջին անգամ իրենց ժողովրդականությամբ գերազանցել են նոթբուքներին որպես համացանցի հետ աշխատելու առավել հարմար սարքեր․ դրա մասին են վկայում բրիտանական հեռուստահաղորդակցական կարգավորիչի՝ Ofcom-ի տվյալները։
2014 թվին բրիտանացիների 33%-ն իր համար սմարթֆոնն է ընտրել որպես ցանցին միանալու հիմնական սարք, իսկ 30%-ն ընտրել է նոթբուքը։
Ինչպես նշում է Ofcom-ը, այդ ցուցիչը կարեւոր պատմական նշաձող է։
Բացի դրանից, կարգավորիչի տվյալներով, անցյալ տարի բրիտանացիները 1,2 միլիարդ սելֆի են արել, ինչը եւս բացատրում է մոբիլ սարքերի աճող ժողովրդականությունը։
Բրիտանացիների 31%-ը խոստովանել է, որ ինքն իրեն լուսանկարել է նախորդ տարում, իսկ յուրաքանչյուր տասը հասուն քաղաքացուց մեկն ասել է, որ շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ սելֆի է անում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։





























