Համացանցում հրապարակվել են Samsung Galaxy Note 5-ի որակյալ լուսանկարները, որը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 13-ին, Նյու յորքում, հաղորդում է Droid Life-ը:
Galaxy Note 5-ի կորպուն ունի մետաղական շրջանակ եւ ապակյա պանել, ինչպես Galaxy S6-ը:
Աղբյուրների համաձայն, սմարթֆոնը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 32,64 կամ 128 ԳԲ հիշողության ծավալ:






























