YouTube-ը հրաժարվել է այն գործառույթից, որով դիտումների հաշվիչը կանգնում էր 301 նիշի վրա, որպեսզի ստուգի դիտումների իրական թիվը։ Այս մասին ասված է YouTube Creators-ի Թվիթերում։
Նախկինում հաշվիչի սառեցման ժամանակ ծառայությունը ստուգում էր ռոբոտների կողմից տեսահոլովակին բերած ավելորդ դիտումների քանակը, փոխանցում է Gazeta-ն։
Այժմ ծառայությունը որոշել է մի փոքր փոխել գործառույթը. իրական դիտումները կհաշվարկվեն իրական ժամանակում, իսկ ստուգումը կիրականացվեն զուգահեռ։





























