Օգոստոսի 17-ին Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, միանգամից երեք հոդվածներով, այդ թվում «ահաբեկչություն» հոդվածով, քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ դատախազության հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադմիրի Մարկինը:
Պայթյունը որոտացել է ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին) Կիրովի փողոցի 37 տան մոտ: Պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով. «ահաբեկչական ակտ», «սպանության փորձ» եւ «պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում»:



























