Վրաստանի ԱԳՆ-ն այսօր` օգոստոսի 17-ին իր բողոքն է հայտնել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ծովային հաղորդակցությունը վերականգնելու կապակցությամբ: Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի այս գործողությունը գնահատում է որպես «ակնհայտ մարտահրավեր ուղղված միջազգային հանրությանը»:

«Ռուսաստանի գործողությունները հերթական անգամ ցուցադրում են, որ այդ երկիրը պարտադիր չի համարում միջազգային հանրության կողմից ընդունված վարքի նորմերի պահպանումը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Մի շարք ռուսական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 17-ին «վերականգնվել է ծովային հաղորդակցությունը Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ»: Առաջին ծովային ուղեւորության ժամանակ նավը տեղափոխել է 59 ուղեւորների: