Facebook-ը թարմացրել է Mentions հավելվածը, որը թույլ է տալիս աստղերին եւ հանրամատչելի էջի մենեջերներին շփվել լսարանի հետ։ Այս մասին հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով սոցիալական ցանցի ռուսական գրասենյակը։ Այժմ դերասանները, երաժիշտները, քաղաքական գործիչներն ու այլ հանրահայտ անձինք կարող են ուղիղ եթեր դուրս գալ, իսկ օգտատերերը Facebook-ի նորությունների ժապավենում կարող են հետեւել նրանց, մեկնաբանել եթերը եւ կիսվել իրենց դուրս եկած գրառումներով։

Facebook-ի ներկայացուցիչները ակնկալում են, որ նորարարությունը կդառնա եւս մեկ օգտակար գործիք հայտնի անձանց հետ շփվելու համար։