Forbes-ը հրատարակել է 2015-ի ընթացքում գրանցված IT ոլորտի ամենահարուստ գործորորների անունները։ Ցուցակը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդ Բիլ Գելցը։ Նրա կարողությունը 2015-ին գնահատվել է 79,6 մլդ․ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, այդ կարողության 13 տոկոսը Գեյցը ներդրել է Microsoft-ի ակցիաների մեջ։
Ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կարողությունը կազմել է 50 մլդ․ ԱՄՆ դոլար։
Երրորդ տեղում է հայտնվել Ջեֆ Բեզոսը՝ իր 48 մլդ․ ԱՄՆ դոլար կարողությամբ, որի գրեթե 90 տոկոսը կազմում են Amazon-ի ակցիաները։
Իր վարկանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի «հիմնադիր հայր» երիտասարդ Մարկ Ցուկենբերգը, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։
Նշվածներից բացի, IT ոլորտի ամենահարուստ մարդկանց տասնյակ է մտել Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը, Ջեկ Ման, Սթիվ Բալմերը, Լորեն Ջոբսը եւ Մայքլ Դելը։





























