Բրիտանական Status Quo ռոք-խումբը որոշել է կրկին ձայնագրել 1986 թվականի իրենց հայտնի հիթը` In the Army Now երգը, մի փոքր փոփոխելով երգի տեքստը եւ ավելացնելով բեք-վոկալ: Ընդ որում, բեք-վոկալը կատարելու է բրիտանական երաժշտական կորպուսը: Հաղորդում է BBC-ն:  

Երգից ստացված հասույթը կտրամադրվի բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են Մեծ Բրիտանիայի զինված ուժերի աջակցությանն ուղղված միջոցներ հայթայթելով:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն, թե ինչ են անում զինվորականները եւ շնորհակալ լինեն նրանց աշխատանքի համար»,- ասել է Status Quo-ի լիդեր Ֆրենսիս Ռոսին:

Ձայնագրությունը տեղի է ունեցել Լոնդոնի երաժշտական քոլեջի ստուդիայում: Իրականում, այս երգը գրվել է հոլանդացի Bolland & Bolland զույգի կողմից, 1981 թվականին, այսինքն Status Quo-ի կողմից այն կատարելուց 5 տարի առաջ: