Rovio-ի Angry Birds 2 բջջային խաղը ներբեռնել են ավելի քան 20 մլն անգամ: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Խաղը գլխավորել է AppStore խանութներում չաթերի առաջին հորիզոնականը եւ դարձել ամենաշատ ներբեռնվող խաղը ինչպես iOS-ում, այնպես էլ Android-ում:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ սերիայի առաջին խաղը թողարկումից հետո 9 ամսվա ընթացքում ունեցել էր 200 մլն ներբեռնում, հաղորդում է Gazeta-ն: