Օգոստոսի 7-ին գործարկված iOS 9 բետա տարբերակն ունի ծրագրային ապահովման թարմացումների ավտոմատ տեղադրման գործառույթ։ Այս մասին հայտնում է 9to5mac.com-ը։

iOS 9-ը բեռնելուց հետո օգտատերը կարող է անձամբ որոշել՝ այն տեղադրել հիմա, թե՞ հնարավորություն տալ ծրագրին այն տեղադրել գիշերը ժամը 2։00-4։00-ի սահմաններում։ Ապագա թարմացումները նույնպես կբեռնվեն ավտոմատ կերպով, փոխանցում է Gazeta-ն։

Բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկը սպասվում է սեպտեմբերի վերջին հոկտեմբերի վերջին։