NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնել է, որ ռուսաստանցի հաքերները Պենտագոնի դեմ «հնարամիտ կիբերհարձակումներ» իրականացնելիս իրեն գործողությունները համակարգել են սոցիալական ցանցերում կոդավորված հաշիվների միջոցով:
Աղբյուրների փոխանցմամբ, կիբերհարձակման է ենթարկվել գլխավոր շտաբը: Հարձակումը կատարվել է, ենթադրաբար, հուլիսի 25-ին եւ վերաբերել է մոտ 4 հազար զինվորականների ու քաղաքացիական աշխատակիցների տվյալներին:
Բացի այդ, ամերիկյան պաշտոնատար անձինք չեն կարողանում պարզել՝ հարձակումն իրականացրել են անկա՞խ հաքերները, թե դա կատարվել է ՌԴ կառավարության նախաձեռնությամբ:




























