Մեծ Բրիտանիայում երկաթուղային շարժակազմի եւ բեռնատարի բախման արդյունքում տուժել են 18 հոգի, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանիայի արեւելքում գտնվող Սուֆոլկ կոմսության Սադբերի քաղաքի մոտ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկը գնացքի մեքենավարն է:
Ոստիկանությունը հաղորդում է, որ բախման պատասխանատվությունը կրում է բեռնատարի վարորդը, ով արդեն ձերբակալված է: Նա պարտավոր էր չկարգավորված անցումում թույլտվություն հարցնել, սակայն դա չի արել:
Դեպքի վայր են ժամանել փրկարար եւ հրշեջ ծառայությունների աշխատակիցները: Բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել տուժածներին:




























