Փրկարարները հայտնաբերել են Կամչատկայի ափերի մոտ խեղդված չորս ձկնորսների դիակները, հաղորդում է  «Ազատոթյուն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ԱԻՆ տեղական վարչությունը:

«Օկտյաբր» սովտնտեսությանը պատկանող ձկնորսական նավը շրջվել էր օգոստոսի 17-ին`Կամչատկա թերակղզու Կեխտա գետում: Ողջ մնացածը հայտնել է փրկարարներին, որ կործանումը տեղի է ունեցել, երբ ձկնորսները դուրս էին քաշում որսը: