Windows 10 KB3081424 նոր թարմացումը տեղադրելու փորձը շատ համակարգիչներում հանգեցնում է խափանումների՝ համակարգը ներքաշելով անվերջ վերագործարկումների ցիկլի մեջ, հայտնում է Softpedia.com-ը։

Թարմացումը կրկնակի տեղադրելու փորձի ժամանակ նույն բանն է տեղի ունենում։ Հնարավոր պատճառներից մեկը կարող են լինել օպերացիոն համակարգի գրանցամատյանից հեռացված հաշիվներին տանող հղումները։ Softpedia-ն խորհուրդ է տալիս օգտվել ստանդարտ Windows regedit-ից եւ գոյություն չունեցող հաշիվներին վերաբերող պարամետրերը ջնջել HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\ProfileList ճյուղում։

Նախքան այդ խորհուրդ է տրվում տվյալների պահոցի պահեստային պատճե անել, գրում է Gazeta-ն։