iPhone 6S եւ 6S Plus նոր մոդելների արտադրությունը հետաձգվել է 1-2 շաբաթով: Այս մասին հաղորդում է KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն, որը հայտնի է Apple –ի սարքերի արտադրության վերաբերյալ իր ճշգրիտ տվյալներով:

Հետաձգումը կապված է այն բանի հետ, որ iPhone 6S-ի արտադրությունը լրջորեն կազդի ներկա մոդելների՝ iPhone 6-ի եւ 6 Plus-ի մատակարարումների քանակների վրա: Արդյունքում նոր սմարթֆոնների արտադրությունը կսկսվի օգոստոսի վերջին՝ Չինաստանի Foxconn եւ Pegatron գործարաններում:

Չնայած հետաձգմանը, սմարթֆոնների թողարկումը տեղի կունենա նախատեսված ժամանակին՝ այս տարվա սեպտեմբերին: Նախկին սմարթֆոնները ընկերությունները նույնպես ներկայացրել է սեպտեմբերին: