Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Համիդ Քարզայի, Ասիֆ Ալի Զարդարիի եւ Էմոմալի Ռահմոնի քառակողմ հանդիպումը Սոչիում տեղի կունենա օգոստոսի 18-ին։
Գագաթաժողովի ընթացքում նախատեսված են նաեւ Ռուսաստանի նախագահի հանդիպումները Քարզայի եւ Զարդարիի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նախագահների հանդիպման հիմնական թեման պայքարն է ահաբեկչության եւ նարկոտրաֆիկի դեմ։




























