Օգոստոսի 17-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ փոխարտգործնախարար եւ ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի միջեւ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Նշենք, որ Մեդվեդեւի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 19-ին: Մեդվեդեւը Երեւանում մասնակցելու է նաեւ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: