2010թ. հուլիսին Մոսկվայում 5,84 հազարով ավելի շատ մարդ է մահացել, քան մեկ տարի առաջ, հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բնակչության առողջության ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Բորիս Ռեիչը՝ վկայակոչելով մոսկովյան ՔԿԱԳ-ի տվյալները:

Օգոստոսի 9-ին քաղաքի առողջապահության վարչության ղեկավար Անդրեյ Սելցովկսին հայտնել էր, թե շոգից եւ ծխից Մոսկվայում մահացությունն աճել է երկու անգամ, սակայն առողջապահության նախարար Տատյանա Գոլիկովան ընդգծել էր, թե մահացության աճի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է BBC-ն:

Բորիս Ռեւիչի կարծիքով, մահացության աճը տապի օրերին «լիովին կանխատեսելի էր»:

Գիտնականը վկայակոչել է եվրոպացի մասնագետների փորձը, ըստ որի յուրաքանյուր երկրի համար կա ջերմաստիճանային սահման, որից հետո մահացությունն սկսում է աճել: Մոսկվայի համար դա 25 աստիճանն է, Սանկտ-Պետերբուրգի համար՝ 23-ը, Աթենքի համար՝ +30-31-ը: