Ամերիկյան Սանտա Ֆե քաղաքի օպերային թատրոնը բեմադրություն է պատրաստում, որի հիմքում Apple կորպորացիայի հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի կենսագրությունն է:

The ®evolution of Steve Jobs անվանումը կրող բեմադրությունը կներկայացվի 2017 թվականին: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Օպերան կպատմի գործարարի կարիերայի եւ նրա անձնական կյանքի մասին: Կներկայացվի Սթիվ Ջոբսի հարաբերությունները կնոջ՝ Լորեն Փաուել Ջոբսի, հոր՝ Փոլի եւ դստեր հետ, որին սկզբում նա չէր ճանաչում:

The Los Angeles Times-ի տվյալներով օպերայի երաժշտությունը կգրի կոմպոզիտոր Մեյսոն Բեյթսը, իսկ կկատարի Մարկ Քեմփբելը:

Բեմադրությունը ինովացիոն է լինելու, որի հեղինակները նախատեսում են օպերայում համադրել «Սիլիկոնային հովտի ոգին, վառ վոկալ մեներգեր եւ համոզիչ չհանգավորված բանաստեղծություններ», հաղորդում է Lenta-ն: