Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ավարտելով Բաքվում պաշտոնական հանդիպումները, օգոստոսի 17-ի երեկոյան մեկնել է Ստամբուլ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլի գլխավորած պատվիրակությանը Ստամբուլի օդանավակայանում դիմավորել են Ստամբուլի նահանգապետը, քաղաքապետը եւ նահանգային ոստիկանապետը։




























