Zimperium ընկերության հետազոտողները, որոնք Android սմարթֆոններում Stagefright մոդուլի խոցելիություն էին հայտնաբերել, նոր հավելված են գործարկել, որը թույլ է տալիս պարզել, թե ինչ վտանգի է ենթարկվում սմարթֆոնը։ Հավելվածը կարելի է բեռնել Google Play-ից։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին հետազոտողները, խոցելի են դարձել Android բազայի վրա հավաքած մոտ մեկ մլրդ տարբեր սարքավորումներ, փոխանցում է Gazeta-ն։
Stagefright-ը Android օպերացիոն համակարգի մոդուլն է, որը պատասխանատու է մուլտիմեդիայի գործարկման համար։ Այդ խոցելիության պատճառով ցանցահենները կարող են մուտք գործել սմարթֆոններ՝ ուղղակի վարակված տեսանյութը MMS-ով ուղարկելով հեռախոսի վրա։





























